▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եռակողմ հանդիպման վերաբերյալ:

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-5/Bayramov.jpg

«Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ տարածաշրջանի անվտանգ, կայուն և խաղաղ զարգացման հարցերի քննարկմանը: Կողմերը համաձայնել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին սկսել աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ՝ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջ քաշված նախաձեռնության և Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը, ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի ու կոչված է ապահովելու տարածաշրջանի հետագա զարգացումը՝ խաղաղության և հանգստության պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին