▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշո՞ւմ, թե ցեղասպանվում ենք

 

Գերված հայրենիքում ապրող, ստրկացված, կեղեքված, խաբված, լքված ժողովրդի վախն ու հուսահատությունն ունի հստակ բացատրություն: Խիստ անհասկանալի է Հայաստանից փախչող, սփյուռքում հաստատվող հայերի խուլ լռությունը՝ սեփական հայրենիքի մահամերձ վիճակի հանդեպ:

Այս կեցվածքը, սպանիչ անտարբերությունն իր հերթին փոխանցվում է նաև դասական սփյուռքին, հին սփյուռքահայությանը, որոնք տեսնելով հայաստանցիների «անգործությունը», իրենք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րը պետք է լինի իրենց անելիքը կամ,առահասարակ,  ունե՞ն արդյոք իրենք որևէ անելիք, երբ դժոխքից փախածները քայլ չեն անում այնտեղ գերված իրենց հարազատների փրկության համար: Այս վարակիչ համազգային անտարբերությունը դառնում է խիստ վտանգավոր և մեր գործած բազում մեղքերի վրա՝ վերջակետ դնող մեղք է դառնում...

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ, թե Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշում, այլ ցեղասպանվում ենք...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին