▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի գաղտնի հրահանգը սահմանապահներին

armweeklynews.am-ը գրում է. Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այնքան նյարդային է դառնում Թուրքիայի կառավարությունը:

Մաքսային և արտաքին առևտրի նախարարությունը գաղտնի հրահանգ է ուղարկել Թուրքիայի սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող մաքսավորներին և սահմանապահներին ապրիլի 22-ից 26-ը հատուկ միջոցառումների վերաբերյալ:

Ինչպես միշտ, կառավարության կամոք, գաղտնի հրահանգը հայտնվել է մամուլում:

Հրահանգում ասվում է, որ նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Ստամբուլում կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ պատրաստվում են հայերի տեսանկյունից 1915 թվականի դեպքերը ներկայացնող միջոցառումներ իրականացնել:

Նախարարությունը հրահանգում է բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում հատկապես Ստամբուլի Աթաթուրք, Սաբինա Գյոկչեք օդանավակայններում, Սարպի և Թյուրքգյոզու սահմանային անցակետերում բռնությունների դեմ առավելագույն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ապրիլի 22-ից 26-ը` ներառյալ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին