|
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ հանրության տրամադրությունները լիովին կտրված են իրականությունից։ Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես մարդիկ, որոնց Հայրենիքը կանգնած է ԻՐԱԿԱՆ մասնատման և պատերազմի առջև ինքնամոռաց քննարկում են հարցեր, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրական խնդիրների և վտանգների հետ։ Համաձայն եմ, որ այս համատարած հանրային աբսուրդը իրականում շատ հմուտ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է, սակայն միևնույն է, չեմ կարող ընդունել այն փաստը, որ մարդկանց մոտ կարելի է այսպես հեշտ վերացնել ինքնապաշտպանական բնազդը։ Օրինակ` ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան հերթով շտապ ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները կամ ինչո՞ւ են Իրանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով իրենք իրենց «ճղում» մեջտեղից, պնդելով, որ Իրանի և Հայաստանի սահմանը անձեռնամխելի է։ Մենք գոնե հասկանու°մ ենք, թե ինչ°է մեզ սպասում»։ |
Ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են Հայաստան ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


