▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ խաբելով պատահաբար եկել են, ձեր ընտրությամբ՝ 6 օր հետո գնալու են. Աղվան Վարդանյան

«1988 թվականից ամեն ինչ տեսել եմ։ Մեր երկրի կյանքում քիչ թե շատ դերակատար գրեթե բոլորին ճանաչել եմ՝ մշակույթի, ռազմական, հոգևոր, քաղաքական շրջանակներին»,- «Հայաստան» դաշինքի՝ Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ ամեն օր շփվում է պարզ մարդկանց հետ ու գիտի հայի մեր տեսակը։ «Գիտեմ, որ կարող ենք քայլ անել աշխարհի ամենզարգացած երկրների ժողովուրդների հետ։ Գիտեմ, որ այդպես էլ լիելու է, եթե ազատվենք այս պիղծ, այս չարիքի իշխանությունից։ Ձեզ խաբելով պատահաբար եկել են, ձեր ընտրությամբ՝ 6 օր հետո գնալու են։ Արդեն գնացած են, դրանց օրերը հաշված են»,- նշեց Աղվան Վարդանյանը։
«Մեր ժողովուրդն այլ ղեկավարի է արժանի՝ ուժեղ, կամային, հարգանք պարտադրող, 24 ժամ աշխատող»,- ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք  նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին