Ազգովի ընկել թաղային հեղինակության սպանության համար կասկածվողներին ենք փնտրում, իսկ Նախիջևանում զինվորական շքերթի ժամանակ թուրք բաշիբոզուկ Ռամիլ Սաֆարովի ձեռքին ջահ են տվել ու ազգի սիմվոլ սարքել:
Մեր «ամենակարողների» մեջ մի՞թե թասիբով ու ազգասեր մեկը չի գտնվում, որ ազգի քրտինքից քամած միլիոնների մեջից մի քանի «կալոդ» հատկացնի ու մի հատ «զակազ» էլ տա սաֆարովին սատկացնելու համար: Փողից եք նեղվու՞մ: Դժվար թե: Թե՞ դուխներդ մենակ ձեր ազդեցության տակ գտնվող քուչեքում ա 1000000 խփում ու ձեր դռան դիմաց եք մենակ առյուծ կտրում: Երբ ձեզ պետք է լինում մայրցամաքից-մայրցամաք մի քանի ժամվա ընթացքում աշխարհացունց հարցեր եք լուծում:
Բա մի ամբողջ ազգի աշխարհով մեկ ծաղրուծանակի են ենթարկում, ինչի՞ մատը մատին չեք տալիս: Տեսնում եք, որ դիվանագիտական հարթությունում սուլթանիկ Ալիևը թքած ունի թեʹ միջազգային հանրության, թեʹ եվրոպաների ու ամերիկաների հորդորների վրա:
Ինչ է, չգիտե՞ք, թե նման հարցերը լուծելու համար ինչ այլ ճանապարհներ ու խողովակներ կան:
Այս օրերին միակ մխիթարանքն այն եղավ, որ նույն օրը, երբ սաֆարով ստահակը ջահը ձեռքին ֆռֆռում էր Նախիջեվանի զինվորական շքերթի ժամանակ, արցախցի մեր մարզիկը աշխարհի չեմպիոն դարձավ ու մեր Եռագույնը բարձր պահած Արցախի ու Հայաստանի անունը լսելի դարձրեց աշխարհով մեկ:
Հեյ գիտի Սողոմոն Թեհլերյան, այսօր ծնունդդ է, ծնունդդ շնորհավոր:
Քո նմանների կարիքը շատ է զգացվում: