▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի բացառվում, որ մենք պատ կառուցենք». Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ, այսօր Կիրանցում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ հիմնական մտահոգությունն անվտանգության հետ է կապված՝ կոնկրետ Կիրանցում, գյուղի բնակիչների համար երաշխիքներ ստեղծվո՞ւմ են, վարչապետն արձագանքեց.

- «Այո, մենք երաշխիքները ստեղծում ենք հիմա, էն, ինչ որ տեղի է ունենում, ինչո՞ւ է այս ամեն ինչը տեղի ունենում՝ Էդ գիտակցումից, որ անվտանգության երաշխիք 2024 թվականի հունվարի-փետրվարի դրությամբ էս գյուղերը անվտանգության երաշխիք չունեն: Մենք հիմա [...] սյուն առ սյուն ստեղծում ենք էդ անվտանգության երաշխիքը, հասկանո՞ւմ եք: Այս հատվածում, բացի ճանապարհից, նաև այլ անվտանգային կոնստրուկցիա կկառուցվի, գուցե, չի բացառվում, որ մենք պատ կառուցենք էստեղ, որպեսզի մարդիկ հոգեբանորեն ավելի [...] Բայց ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»:

Առավել մանրամասն` տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին