▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի ծեծել նախկին սկեսուրին ու որդուն, անզգուշությամբ ոտքն է կպել նրանց, և այդպես երկու անգամ

 

33-ամյա Իվետան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածով՝ ծեծը՝ երկու դրվագով՝ նախկին սկեսուրին ու սեփական որդուն ծեծելու համար,  և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 70.000  ՀՀ դրամի չափով:
 
Այսպես, ըստ մեղադրանքի, երեխաներին տեսակցելու գնացած նախկին հարսը՝ գտնվելով  նախկին սկեսուրի՝  Ագարակ քաղաքում գտնվող տանը՝    2014 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, վիճաբանել է նախկին ամուսնու մոր` Սենիկի հետ, ծեծել նրան` ոտքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ազդրին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղումների ձևով, վնասվածքներ:
 
Ըստ մեղադրանքի՝ այդ միջադեպի ժամանակ ծեծել է նաև սեփական որդուն` Գոռին, մասնավորապես,  դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է և ոտքով երկու անգամ հարվածել նրա ձախ սրունքին ու գլխին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղումների և ճանկռվածքի ձևով, վնասվածքներ:
 
Դատաքննությամբ Իվետան  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2000 թվականին ամուսնացել է Ագարակ քաղաքի բնակչի հետ, համատեղ կյանքում ունեցել են երեք երեխա, 2013 թվականին ամուսնալուծվել են, երեխաները գտնվում են հոր ու նրա մոր խնամքին:
 
Երբեմն Երևանից գալիս է Ագարակ` երեխաներին տեսակցելու: 2014 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևանից եկել է Ագարակ` կրտսեր որդուն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու:
 
Տանը վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ նախկին սկեսուրը քաշել է իր մազերից, իսկ ավագ որդին` Գոռը,  բռունցքով հարվածել է մեջքին: Այդ ամենից բարկացել է և մեկ անգամ ապտակել որդուն:
 
Ամբաստանյալը պնդել է, որ նախկին սկեսուրին ու որդուն չի ծեծել, հնարավոր է,  անզգուշությամբ ոտքը կպել է նրանց:
 
Դատարանը գտել է, որ  ամբաստանյալի  ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 33-ամյա Իվետան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածով՝ ծեծը՝ երկու դրվագով՝ նախկին սկեսուրին ու սեփական որդուն ծեծելու համար,  և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 70.000  ՀՀ դրամի չափով: Այսպես, ըստ մեղադրանքի, երեխաներին տեսակցելու գնացած նախկին հարսը՝ գտնվելով  նախկին սկեսուրի՝  Ագարակ քաղաքում գտնվող տանը՝    2014 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, վիճաբանել է նախկին ամուսնու մոր` Սենիկի հետ, ծեծել նրան` ոտքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ազդրին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղումների ձևով, վնասվածքներ: Ըստ մեղադրանքի՝ այդ միջադեպի ժամանակ ծեծել է նաև սեփական որդուն` Գոռին, մասնավորապես,  դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է և ոտքով երկու անգամ հարվածել նրա ձախ սրունքին ու գլխին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղումների և ճանկռվածքի ձևով, վնասվածքներ: Դատաքննությամբ Իվետան  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2000 թվականին ամուսնացել է Ագարակ քաղաքի բնակչի հետ, համատեղ կյանքում ունեցել են երեք երեխա, 2013 թվականին ամուսնալուծվել են, երեխաները գտնվում են հոր ու նրա մոր խնամքին: Երբեմն Երևանից գալիս է Ագարակ` երեխաներին տեսակցելու: 2014 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևանից եկել է Ագարակ` կրտսեր որդուն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու: Տանը վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ նախկին սկեսուրը քաշել է իր մազերից, իսկ ավագ որդին` Գոռը,  բռունցքով հարվածել է մեջքին: Այդ ամենից բարկացել է և մեկ անգամ ապտակել որդուն: Ամբաստանյալը պնդել է, որ նախկին սկեսուրին ու որդուն չի ծեծել, հնարավոր է,  անզգուշությամբ ոտքը կպել է նրանց: Դատարանը գտել է, որ  ամբաստանյալի  ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին