▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի հրաժարվել հրապարակի գմբեթը կառուցելու մտքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ մոտ երկու տարի առաջ Նարեկ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կառավարության շենքի վրա թմբուկի կառուցման գաղափարը, կառավարության ներքին բակում հողային հետազոտություններ են արվել՝ պարզելու համար, թե ինչպիսին է հիմքը, ինչպիսի հողաշինական աշխատանքների կարիք կա:

Նախագիծն այն փուլում համայն հայության ուժերով մի կերպ կասեցվեց, եւ, թվում էր, աղմուկն այնքան ուժեղ է, որ այլեւս չեն համարձակվի դրան վերադառնալ, սակայն պարզվում է՝ այժմ արդեն Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր ոչ մի նախագծից չի հրաժարվում:

Մենք տեղեկացանք, որ ամիսներ առաջ փորձել են կառավարության բակի քանդածը վերականգնել՝ ասֆալտ անել, սակայն Նարեկը թույլ չի տվել՝ թմբուկն անպայման կառուցելու ենք, թողեք մնա, կարգադրել է նա»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին