▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն». Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը.

«Իր արհեստական հաղթանակով արբեցած Ալիևը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու մարմանջով տառապող Էրդողանն այսօր մասնակցել են զավթված Վարանդայում կառուցված օդանավակայանի բացմանը, այնուհետև հիմք են դրել Արաքսի ափով կառուցվող մի ավտոճանապարհի, որը, իրենց կարծիքով, դառնալու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։
Աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների հետևանքով անխուսափելի կործանման դատապարտված այս երկու բռնակալական ռեժիմների առաջնորդներն իրականում փորձում են իրենց վախերը քողարկել թվացյալ հաղթանակների պատկերներով։
Վերջացել է աշխարհի կերպափոխման ժամանակի այն հատվածը, որից օգտվելով նրանք կարողացան Պուտինի հետ միասին մեզանից խլել Արցախը, 3+3 ձևաչափ մոգոնել և իրենց կամքը թելադրել։
Գալիս է միանգամայն այլ ժամանակ։
Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն։
Ոչ հեռու ապագայում չեն լինելու նաև էրդողանյան, ալիևյան և պուտինյան ռեժիմները։
Լինելու է հզոր Հայաստան»։

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին