▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի սիրում «վուլգար» աղջիկների ու ասել է. «զզվում եմ էդ բուլգարներից». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե ԱԺ պատգամավոր, «ոչ գործարար» Սամվել Լիմինդրովիչը բուռն տրանսֆորմացիոն գործընթացների մեջ է: Նա այլեւս ԱԺ է ներկայանում խիստ սոլիդ սեւ կոստյումով, լուրջ-լուրջ` Եվրապառլամենտի ներկայացուցչի հայացքով քայլում է միջանցքներով:

Նախորդ օրը, տեսնելով միջանցքի ծայրում հավաքված լրագրողներին, նա լույսի արագությամբ անհետացավ՝ մտնելով գեներալների սենյակ: Վերջիններս չկային՝ դուրս եկավ, ապա նույն արագությամբ հայտնվեց ՕԵԿ ֆրակցիայի դռանը, սակայն այնտեղ էլ թույլ չտվեցին ներս մտնել. ասացին` խորհրդակցություն է: Գործի դնելով իր ողջ արագությունը, հետեւում թողնելով լրագրողների բանակը, նա հաղթահարեց երկար ֆոյեն ու թափանցեց ՀՀԿ ֆրակցիայի պատերից ներս:

Քիչ հետո դուրս եկավ, մոտեցավ միջանցքում կանգնած գեղեցկատես աղջկան. լուրջ նրբությամբ ինչ-որ բան էր բացատրում: Ասում են` Լիմինդրովիչը չի սիրում «վուլգար» աղջիկների: «Զզվում եմ էդ բուլգարներից»,- ասել էր նա:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին