▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ». Հ1-ի ամանորյա նոր ֆիլմը

 Ամանորյա գիշերն ինչպե՞ս կարելի է առավել հետաքրքիրդարձնել:

 Յուրաքանչյուր հեռուստաընկերություն փորձում է այս կամ այն կերպհիշարժան 

 դարձնել իր լսարանի ամանորյա գիշերը: Հանրային հեռուստաընկերությունը այս

  Ամանորին ներկայացնելու է նոր կատակերգականֆիլմորը կոչվում է 

 «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ևորի մասինառավել մանրամասն 

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսորԵլենա Արշակյանի հետ:

-Ո՞րն է ֆիլմի գաղափարը և ինչպե՞ս այն ծնվեց: 

-Հավաքվել ու որոշում էինք Նոր տարվան ընդառաջ ինչ-որ բան կազմակերպել,  և Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ որոշվեց նկարահանել գեղարվեստական ֆիլմ՝ կատակերգական ժանրի, այնպիսին, որ հեռուստադիտողը կարողանա հեշտությամբ ընկալել այն, և որ չծանրաբեռնենք ամանորյա գիշերը:

-Իսկ ինչի՞ մասին է ֆիլմը:

 Սյուժետային գիծը չբացելով`   նշեմ, որ ֆիլմը  ընկերության, սիրո ու հրաշքներին հավատալու          մասին             է:

-Ինչո՞վ է տարբերվելու Ձեր ֆիլմը ամանորյա մյուս ֆիլմերից:

 -Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, մյուս հեռուստաալիքները ֆիլմեր պատրաստել են թե ոչ, բայց գիտեմ,  որ հետաքրքրիր շոուներ լինելու են նաև մյուս ալիքներուվ: Որպես ռեժիսոր կարող եմ ասել, թե ինչով է տարբերվում  այս աշխատանքս իմ մյուս աշխատանքներից. այստեղ հեռուստադիտողի համար անչափ անսպասելի կլինի տեսնել բոլոր սիրված դերասաններին այնպիսի յուրահատուկ կերպաներով, որոնցով նրանցով նրանք երբևէ չեն ներկայացել, այսինքն`               անսպասելիությունն                է             գրավելու                 հեռուստադիտողին:  Փորձել ենք կերպարների վրա մանրակրկիտ աշխատել, սկսած հագուստներից մինչև խոսելաոճ: Արդյունքում այնպիսի կերպարներ ենք ստացել, որոնք հեռուստադիտողին հանկարծակիի կբերեն:

- Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները և ինչքա՞ն են տևել

-Եղել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ բուն նկարահանումները տևել են մոտ մեկ ամիս: Նկարահանումների հիմնական մասը տեղի է  ունեցել Ծաղկձորում, ինչպես նաև` Երևանում: 

 -Իսկ հերոսները  միայն  դերասաննե՞ր են, թե այլ ասպարեզներ 

ներկայացնող հայտնի անձինք   ևս կան և  ի՞նչ սկզբունքներով  եք ընտրել դերասանական կազմը

- Անկեղծ ասած, որպես ռեժիսոր՝ փորձել եմ աշխատել այն դերասանների հետ, որոնց հետ ավելի հեշտությամբ կարող եմ աշխատել: Հիմնական  դերասանական կազմը մասնագիտությամբ հենց դերասաններ են, չնայած`   ընդգրկված են նաև այլ հայտնի անձնավորություններ, օրինակ, գլխավոր հերոսուհիներից մեկը` երգչուհի Նարինե Դովլաթյանն է, ում համար, իհարկե, դժվար էր հանդես գալ փորձառու դերասանների կողքին, բայց վերջիններս  իրենց խաղով օգնեցին Նարինեին ու նրա մոտ, ըստ              իս, ամեն ինչ ստացվեց: 

-Իսկ  ովքե՞ր են  ֆիլմի  մյուս գլխավոր  հերոսները  և,  ընդհանրապես,ովքե՞ր են նկարահանվել:

-Քանի որ ֆիլմի սյուժետային գիծը պտտվում է ընկերուհիների միջև, գլխավոր ու ոչ գլխավոր դերակատարների չեմ կարողանում առանձնացնել, բոլոր ընկերուհիներն էլ գլխավոր դերերում    են        հանդես          գալիս: 
Ֆիլմում նկարահանվել են Վարշամ Գևորգյանը, Արմինե Պողոսյանը, Արևիկ Սանթրոսյանը, Անի Երանյանը, Աննա Հարությունյանը և այլ հայտնի դերասաններ:  

 -Ուրիշ ովքե՞ր են աշխատել ֆիմլի ստեղծման վրա:

-Ֆիլմի պրոդյուսերը և բեմադրող-օպերատորն  է Արթուր Ապրեսովը,  սցենարի հեղինակները 4-ն են` Հասմիկ Մանգասարյան, Դիանա Մարդանյան, Նորայր Օհանյան և Արսեն Սարգսյան: Նկարիչը Ներսես Սեդրակյանն է, զգեստների նկարչուհին` Մարիաննա Պետրոսյանը:  Ֆիլմի համար հատուկ երգ է գրվել.  և´ բառերի, և´ երաժշտության հեղինակը Նիկ Եգիրյանն է: Երգը  կատարում է Նարինե Դովլաթյանը: Այլ անձինք ևս աշխատել են ֆիլմի ստեղծման վրա:

-Նկարահանումներ ժամանակ արտառոց դեպքեր եղել են:

-Այո, այն էլ ինչքան: Նախ` քանի որ նկարահանումները գիշերներն էին տեղի ունենում,  մենք խանգարում էինք Ծաղկաձորի հյուրանոցի հյուրերին, քանի որ մենք էլ էին այնտեղ հանգրվանել: 
Դեպքերից մեկը, որը հիշեցի հետևյալն է.  դերասանուհի Արմինե Պողոսյանը  պետք է լողավազանում նկարահանվեր, բայց նա չէր զգուշացրել օպերատորին, որ ինքը լողալ չգիտի ու հենց նկարահանման պահին,  պարզվում է, նա  խեղդվում է, բայց մենք գլխի չէինք  ընկնում,  որ նա  իրականում է  խեղդվում,  քանի որ սցենարով ինքը հենց խեղդվողի դեր պետք է կատարեր:   Այդ սթրեսից հետո նա մեկ օր ուշքի չէր կարողանում  գալ և հաջորդ օրը, մի               կերպ,                  շարունակեցինք        նկարահանումները:

-Ըստ Ձեզ, ֆիլմն  ի՞նչ արձագանք կունենա   հայ  քննադատ 

հեռուստադիտողի  շրջանում:

-Միանշանակ քննադատություններ կլինեն, որոնց ես շատ սովորական  եմ վերաբերվում, իսկ առողջ քննադատությունից վերցնում եմ այն, ինչը ինձ հարկավոր է: Նախ,  անսպասելի կերպարները  հեռուստադիտողի մոտ  խառնաշփոթ կառաջացնեն: Բնականաբար կլինեն ինչպես լավ, այնպես էլ  վատ արձագանքներ: Բայս սա փորձ է դերասաններին ներկայացնել աչքի համար անսովոր              կերպարներում: 
Ինձ թվում է՝ ֆիլմը հետաքրքիր է ստացվել. և հեռուստադիտողը այն կսիրի, որովհետև դերասաններն, արդեն իսկ,  սիրված են իրենց կողմից:

Հարցազրույցը՝ Անի Բեքիրյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին