▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինաստանի նման կոմկուսի քարտուղար ընտրենք, թող ցմահ ղեկավարի

«Եթե իշանությունը չմտնի գործարքի մեջ, չցանկանա զիջել դիրքերը, փողոցային ոչ մի պայքար չի անցնի: Այսպես է 2002 թվականից: Սրանք արդյունք կտան, եթե համազգային բնույթ կրեն»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ ըննդգծելով, որ կարևոր է գաղափարախոսությունը.

«Ընդդիմությունը թող խոստովանի, թե ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում և մենք կհասկանանք, թե ֆինասավորողն ի՞նչ է կամենում, սպասում «Ելք»-ից և մյուսներից: Երբ որ սա իմանանք, կհասկանանք, թե ինչո՞ւ չեն միավորվում, ինչո՞ւ են սկզբւմ ընդդիմադիր լինում, հետո կոալիցիա կազմում իշխանության հետ: Այս կուսակցությունները մինչ օրս չեն մշակել իրական գաղափարախոսություն: Օրինակ՝ «ոսկե» կամ «Երկիր ծիրանի»-ի,   «Ելք»-ի գաղափարախոսությունը դուք հասկանո՞ւմ եք, ես չեմ հասկանում: Կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Իրե՞նց ենք սպասելու, որ մեկին լուսավորեն: Ի՞նչ է, Գրիգոր Լուսավորի՞չն է: Պետք է նստեն, գաղափարախոսության փիլիսոփայություն մշակեն ու առաջարկեն հասարակությանը, որը հասկանա, թե դու հայրենասեր ես, թե՞ համաշխարհային ազգի ներկայացուցիչ»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելուն՝ քաղաքագետը նկատեց.

«Կարելի էր գտնել նաև այլ մարդու, բայց, եթե ՀՀԿ-ն իր շարքերում հարմար մարդու չի տեսնում, ի՞նչ ասեմ: Թող Չինաստանի նման կոմկուսի քարտուղար ընտրեն ու ցմահ ղեկավարի նաև դագաղի մեջ: ՀՀԿ-ականներին հարցրեք, թե ի՞նչ են ուզում: Գուցե թագավորությո՞ւն են ցանկանում ստեղծել կամ համադաշնային հանրապետություն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին