▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա մեկը, որի անունը դրվել է առանց իր համաձայնության․ Լևոն Քոչարյանը՝ արվեստի գործիչների հայտարարության մասին

Մենք երկու տարի է՝ պնդում ենք, որ երբևէ նպատակ չունենք խոչընդոտելու գործի քննությանը, ոչ էլ ցուցմունք կա, որը կուզենայինք փոխել, այսօր վերաքննիչ դատարանում կայացած նիստից  հետո նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանության կողմից հրապարակված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը մարտի 1-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ անում, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։

«Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում։ Մարդը, որ հայտնվել է մի քանի ամիս առաջ որպես աջակից և համախոհ, ուզում են պայքարել, այնպես չի, որ նրանց ամեն ինչը ստուգվում է, գալիս են, գնում են։ Երկրորդ տարբերակը, որ մի քիչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել դա, այդ մարդու հայտնվելն է, որը  ինչ-որ հանգամանքներում է եղել, ոչինչ չեմ կարող բացառել՝ նկատի ունենալով իշխանությունների գործելաոճը»։

Լևոն Քոչարյանը անդրադարձավ նաև արվեստի եւ մշակույթի 60 գործիչների ստորագրահավաքին՝ նշելով, որ չկա մեկը, որի անունը դրվել է առանց իր համաձայնության։ Եվ ավելացրեց, որ ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, այլ ազատ արձակման հայտարարությանը միանալու մասին է եղել խոսքը։

«Կան մարդիկ, որ ասեցին, որ իրենք չեն ստորագրել, ճիշտ են ասում՝ ֆիզիկապես չեն ստորագրել, բայց իրենք միացել են դրան։ Ով  հետ է կանգնել, չեմ մեղադրում, ինչ որ տեղ հասկանում եմ՝ հանրային մարդիկ են, քննադատությունը ծանր և ավելի զգացմունքային են տանում»,- ասաց նա։

Աղբյուրը՝ a1plus.am

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին