▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռն իր ողջ խստությամբ դեկտեմբերի 14-ին գալիս է Հայաստան. Գագիկ Սուրենյան

Shamsyan.com-ը գրում է. «Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտը այդ օրը կավելանա 25-35սմ-ով: Դեկտեմբերի 14-ին Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում առավոտյան տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, այնուհետև կվերափոխվեն ձյան: Դեկտեմբերի 15-17-ին ձյան տեղումները ժամանակ առ ժամանակ կպահպանվեն, բայց նրանց ինտենսիվությունը(քանակը) զգալի կպակասի: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին