▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները, որոնք չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, կառավարության դիմաց էին

Կառավարության շենքի դիմաց երեկ գիշեր հավաքվել էին Արցախյան վերջին պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները: «Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնվում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողները, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց: Բավական թվով հավաքվել ենք, կարող եք մեզ միանալ: Կգաք, կբացատրենք ինչ է եղել, ոնց է եղել և ինչ կարող է տեղի ունենալ: Խնդրում եմ արձագանքեք, սպասնում ենք բոլորիդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին