11-ամյա ամերիկուհի Ջանետ Ռոբերտսի որովայնը մի քանի ամիսների ընթացքում մեծացել է 9 սանտիմետրով և աղջկա ծնողները այն կապել են հղիության հետ: Միայն 4 ամիս անց, հղիության թեսթ անցկացնելով, ծնողները համոզվել են, որ որովայնի մեծանալը կապված չէ հղիության հետ: Բժշկական հետազոտությունները պարզել են, որ 11-ամյա Ջանեթ Ռոբերտսի մոտ որովայնի հատվածում բարորակ ուռոուցք է, ինչն էլ գիրացման պատճառ է հանդիսացել:
Բժիշկները բավականին բարդ վիրահատություն են կատարել և մոտ երկու լիտր հեղուկ են հեռացրել աղջկա ստամոքսից, տեղեկացնում է Lifenews.ru-ն: