Կարծում եմ լրիվ կուշտ պիտի լինենք այդ չորրորդ խոսափողների սիրահարներից։ Այն առաջինի անփառունակ վախճանը դաս չեղավ հաջորդների համար։
Չորրորդ խոսափողը գրկողներից զահլաս գնում է արդեն։
Մեր քաղաքական գործիչներին թվում է որ կաչաղակի նման առավոտից երեկո զանազան խոսափողների դեմը զավզակելը տեղովը հենց քաղաքական գործ անել է։
Այ հարգելի խոսաՓՈՂասիրահարներ արևմտյան քաղաքական գործիչները մինչև որևէ խոսափող գրկելը կողմնակի հայացքնեից հեռու լիքը գործնական քայլեր ունեն արած և խոսափողը գրկում են որ այդ բազիսի վրա հենված ժողովրդին ասեն որ իրենք եկան կամ եկել ու այս կամ այն ելքն են առաջարկում տվյալ իրավիճակի համար։
Ախր ձերը միայն դատարկ խոսափող գրկելն ու ճամարտակելն է։ Տենց քաղաքական գործիչ չի լինում այ սիրելի կաչաղակություն ջան։ Հերիք եղավ գլուխներս ձեր դատարկաբանություններով հարթուկեք։
Չորրորդ խոսափողի արժանավոր ժառանգորդը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet