Ցուցարարները շարունակում են սպասել իրենց պահանջների կատարմանը: Եվ, քանի որ Երևանի քաղաքապետարանից ոչ ոք դուրս չի գալիս, մի քանիսը որոշեցին անժամկետ նստացույց հայտարարել:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են քաղաքապետի, Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:
Իսկ ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունը կարծես թե չի ավարտվում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց զգույշ լինել, քանի որ նրանց մեջ սադրիչներ կան: Նա այս պահին նկատի ունի Գևորգ Սաֆարյանին:
Երևանի փոխոստիկանապետը ասաց, որ իրականությանը չի համապատասխանում նաև ոստիկանի կողմից սփյուռքահայ երիտասարդին ասված «Գնա', քո երկրում պայքարիր» լուրի հավաստիությունը: