▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չվախենաք՝ չեմ հիասթափեցնի. Նիկոլ Փաշինյան

 


Երեկ Ծաղկաձորում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պատասխանել է սփյուռքահայ երիտասարդների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է:

«Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում, քան կար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

 

 

 

 

 

 

 

 

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշել է.

«Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ էջում տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերնագրված էր «Իմ վախը»: Այդ հոդվածը այն մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

 

Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ծաղկաձորի ճամբարում

Ինչ եք առաջարկում՝ մի հատ էլ հեղափոխություն անե՞նք, ես էլ եմ ուզում մի քանի կիլո կորցնել. Նիկոլ Փաշինյանի կատակը

Ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարում Ծաղկաձորում՝ սփյուռքահայ երիտասարդների հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին