▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխողները պետք է դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան

Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի։ ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագծի քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:



«Բավականին օգտակար և կարևոր նախագիծ է: Իմ փորձով կարող եմ ասել՝ ես ծխող էի, հիմա շատ հազվադեպ եմ ծխում։ Առաջին անգամ, երբ ես հայտնվեցի օդանավակայանում՝ այն վայրում, որը թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», վտարանդի: Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի», - նշեց պատգամավորը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին