▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ձեր ներքին գործն է...Զախարովան հիմա էլ ադրբեջանցիներին է զայրացրել

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի հետ կախված իր խոսքն ավավաղել են:

«Նժդեհի արձանի տեղադրումը անկասկած Հայաստանի ներքին գործն է: Խնդրում եմ իմ` նախկինում այս մասին ասված խոսքը չնենգափոխել, որովհետև այն վնաս է հասցնում: Եվ դա անում են Հայաստանի ոչ բարեկամները: Պատմության հետ կապված հարցերը շատ բարդ են, թող ամաչեն նրանք, ովքեր իմ մեկնաբանությունները նենգափոխել են իրենց քաղաքական նպատակների համար»,- ասել է Զախարովան:

Այս ելույթի հետո ադրբեջանական կայքերը աղմուկ են բարձրացրել, նշելով, որ Զախարովան կեղծիքի մեջ մեղադրում է կոնկրետ ադրբեջանական կայքերին:

««Հայաստանի ոչ բարեկամներ» ասելով Զախարովան նկատի ունի ադրբեջանցիներին: Մեզ մնում է կռահել, թե ինչպիսի լոբբիստական ճնշում է գործադրել հայկական սփյուռքը Ռուսաստանի արտգործնախարարության վրա»,- գրում է Haqqin.az-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին