Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». այլ ոչ թե թույլ տրված սխալների վրա անիմաստ ծանրանալու ժամանակավրեպ ջղաձգումներ...
Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ: Համոզված եղեք, միայն այդ դեպքում կարող են մեզ հասկանալ ինչպես մեր բարեկամները, այնպես էլ թշնամիները»,- գրել է նա:


