▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ժեխի մի այլ տեսակ ա, հետո էլ թողնես «լավ տղա խաղան»․․․Նիկողոս Հովհաննիսյան

Երեկվանից ասեմ՝ ապշած եմ, կնշանակի չասել ոչինչ։ Դավիթի մասին տեսանյութ էի արել ու տակի քոմմենթներն էի կարդում, ինստագրամում ֆբ ու լրատվականներում։ Էս ո՞վ եք դուք, ինչի՞ց եք սարքած դուք, դուք չեք ծնվել, դուք առաջացել եք, մաքսիմում՝ ծլել եք։ Էս որտեղի՞ց ձեր մեջ էս չարությունը։

Նման գրառում է կատարել նախկին քահանա Նիկողոս Հովհաննիսյանը։

«Տարիքով ու երիտասարդ կանայք, էս ի՞նչ աղբակույտա ձևավորվել։ «Տղամարդկանց» մասին էլ չասեմ, դա ժեխի մի այլ տեսակա, հետո էլ թողնես «լավ տղա խաղան», թե բա՝ «լավ են արել»։ Դուք մա՞յր եք, դուք կի՞ն եք, դուք ո՞նց եք ձևավորվել էս հասարակության մեջ, ո՞նց եմ ես ձեզ հետ նույն օդը շնչում, վերջապես, դուք քրիստոնյա՞ եք։

Ախր Զատիկա մոտենում, սուրբ Հարության տոն, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։ Վստահ եմ՝ դուք էսօր «կսրբեք» խանութներից ձուն, ձուկն ու բրինձը, կտանեք տուն, կկերակրեք ձեր երեխաներին ու երբ տեսնեք, թե ձեր երեխան պատառը ոնցա տանում բերանը, անպայման ձեր աչքի ու մտքի առաջ թող գա Դավիթը ու հիշեք ձեր գրած քոմմենթները։ Երբ էսօր մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք պատարագամատույցով կանգնած Դավիթին, հետո հիվանդանոցի մուտքի մոտ ձեր տեսած Դավիթին ու ձեր երեխային, եղբորը կամ ամուսնուն, անպայման նայեք ձեր ներսը, հիշեք ձեր քոմմենթները, պատկերացրեք իրենց՝ Դավիթի փոխարեն։ Դուք էլ, եթե չպատկերացնեք, Աստված կբերի ձեր աչքի առաջ։ Տատը՝ թոռան գրկած, Քրիստոսի պատկերի տակ նկարված, գրումա՝ «լավ են արել, թող սատկի», ո՞վ ես դու՝ այ չմարդ, չկին, չդաստիարակված չուլ, բա որ թոռդ պատասխան տա, ու կտա՝ չկասկածես։ Ինչով դատեք, դրանով էլ կդատվեք։ Հիշե՛ք, բումերանգը, եթե դեռ չկա, ուրեմն ճանապարհինա՝ թե՛ լավի բանի, թե՛ վատ։

Ուրախ Զատիկ»-նշել է նա։

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին