▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ միասին եկանք տուն. Արուսիկ Մկրտչյանը վերադարձրել է որդուն

Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր 7-րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով...
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն:

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին:

Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արուսիկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իր նախկին ամուսինն, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու չի վերադարձրել: Երեխան էլ առողջական խնդիրներ ունի:

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին