▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ն ապօրինի վտարում է անչափահաս երեխաներին. ընտանիքը նամակով դիմում է Սերժ Սարգսյանին

Քաղաքացի Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Նախագահի խորհրդական` Գ. Կոստանյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, ՀՀ Արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր Կատարող Ա. Հարությունյանին, որտեղ բարձրաձայնում է ԴԱՀԿ-ի կողմից իրականացված հանցավոր համաձայնության մասին, որի հետեւանքով իր ընտանիքը՝ անչափահաս երեխաների հետ հայտնվում է դրսում:

Նամակագիրը նշում է, որ առանց իրենց տեղյակ պահելու, իրենց բնակարանը ԴԱՀԿ որոշմամբ վաճառվել է: Ընդ որում, ԴԱՀԿ-ն վտարումը կասեցնելու որոշում է կայացրել մինչեւ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը, սակայն այդ ընթացքում ԴԱՀԿ-ն գաղտնի նոր որոշում է կայացրել ու վաճառել բնակարանը՝ փաստի առջեւ կանգնեցնելով մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին:
Այս պահին ընտանիքը վախով սպասում է ԴԱՀԿ աշխատակիցներին:

Ստորեւ ներկայացնում ենք դիմում-նամակն ամբողջությամբ.

«Հարգելի Մեծարգո Նախագահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները հանցավոր համաձայնության գալով պարտապան Իշխան Լյուդվիգի Միրզոյանի հետ, (ք. Սիսիան, Ն. Ստեփանյան 22, հեռ. 37428326378) անօրինական կարգով առանց ինձ տեղյակ պահելու վաճառել են Երեւան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35 հասցեում գտնվող իմ սեփական բնակարանս, այնուհետեւ, ինձ եւ ընտանիքիս վտարումը կասեցնելուց հետո, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը եւ լիազորությունները, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը կրկնակի որոշում է կայացրել ինձ եւ իմ ընտանիքի անդամներին եւ անչափահաս երեխաներին վտարելու վերաբերյալ:

Այսպես.

20.06.2017թվականին ՀՀ Վարչական դատարան է մուտքագրվել իմ եւ Հրաչյա Սահակյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարման ծառայության` Երեւան քաղաքի, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35 հասցեի անշարժ գույքի իրացման վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի 30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչեւ 10.04.2017 թվականը անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Սույն հայցադիմումով հայցվորներս` մենք, դատարանից խնդրել ենք անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի իրացման վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիան բաժանմունքի 30.03.2017 թվականի ժամը 13։00-ից մինչեւ 10.04.2017 թվականը անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը` եւ որպես հետեւանք` անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ Իշխան Լյուդվիգի Միրզոյան միջեւ կնքված 19.04.2017թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Երեւան քաղաքի, Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Իշխան Լյուդվիգի Միրզոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 21.06.2017թ. ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնից 13.06.2017թ. զեկուցագրով փոխանցված թիվ 01849746 կատարողական վարույթն ընդունել վարույթ եւ մեզ 06.07.2017թ. ժամը 11:00-ին վտարել Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:

Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով 23.06.2017թվականին, ՀՀ Վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ հիմնավորել է, որ հայցվորը ներկայացրել է վիճարկման հայց եւ միաժամանակ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի համաձայն` Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով 23.06.2017թվականի որոշման հիման վրա 28.06.2017թվականին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել կասեցնել 25.04.2016թ. հարուցված թիվ 01849746 կատարողական վարույթով 22.06.2017թ. կայացված «Բնակարանը հարկադիր վտարելու մասին» որոշման կատարումը մինչեւ թիվ ՎԴ/4610/05/17 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Որոշումը նախատեսել է բողոքարկում ԴԱՀԿ ծառայության ՀՀ օրենքի 28 հոդվածի կարգով: Սակայն ԴԱՀԿ-ն այն չի բողոքարկել, մեզ այդ մասին երբեւիցէ չի ծանուցել, եւ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները վերստին, 24.07.2017թ. «ինքն իրեն եզրակացնելով եւ դատարանի ու իր նախկին որոշմանը դեմ գնալով եւ որոշումները սխալ հանելով , մեկ ամիս հետո, գյուտ է արել եւ հայտնագործել, որ մեր հայցը վիճարկվող վարչական ակտ չէ» եւ այդ հիմքով որոշում է կայացրել ինձ եւ ընտանիքիս 07.08.2017թվականին վերստին վտարել Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:

Նշեմ, որ Իշխան Զաքարյանը դատարանի վճռով հանդիսանում է պարտատեր եւ բանկին շուրջ 32 000 ԱՄՆ դոլար պարտք ունի գրավադրված է իր սեփական գույքը ինչպես նաեւ ունի իր անունով գրանցված շատ անշարժ գույք, եւ եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները փոխարենը որպես պարտատեր, սկզբում վաճառեին իշխան Զաքարյանի գույքը պարտքի դիմաց, անմիջապես հանցավոր համաձայնության գալով Իշխան Զաքարյանի հետ մեզանից գաղտնի վաճառել են իմ Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեի տունը ծիծաղելի էժան գնով, այնուհետեւ, Իշխան Զաքարյանը զանգահարել էր ինձ եւ հրամայել, «…որ վտարվենք ընտանիքով իմ տանից, կամ էլ իրեն 27 000 ԱՄՆ դոլար տամ իմ տան դիմաց…»:

Նշեմ, որ, Իշխան Զաքարյանի վերաբերյալ գործն է.

23.10.2015թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր` Իգնատ Բեգլարյանի նախագահությամբ, քննելով թիվ ՍԴ1/0492/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման վկայական 70, ՀՎՀՀ 02520007, հասցեն քաղաք Երեւան Բայրոնի 1) ընդդեմ Մխիթար Արծրունու Բալյանի, Իշխան Լյուդվիգի Միրզոյանի, Սեյրան Սաշայի Կարապետյանի, Արթուր Միշայի Սիմոնյանի, Վազգեն Մխիթարի Բալյանի, Սամվել Սպարտակի Սահակյանի, Անժելա Արծրունիկի Բալյանի, Հրաչյա Սամվելի Սահակյանի եւ Արփինե Սամվելի Սահակյանի 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, հայցը բավարարել է եւ վճռել Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից եւ Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 30501 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որից 22000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վարկի գումարի մնացորդն է, 3269 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը կուտակված տոկոսագումարն է, 5232 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը տուժանքն է եւ 295156 ՀՀ դրամը վճարված պետական տուրքի գումարը:

Մխիթար Արծրունու Բալյանից, Իշխան Լյուդվիգի Միրզոյանից, Սեյրան Սաշայի Կարապետյանից եւ Արթուր Միշայի Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության սկսած 20.08.2015 թվականից մինչեւ պարտավորության ամբողջական մարման օրը վարկի գումարի մնացորդի ու կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվեգրել եւ բռնագանձել վարկային պայմանագրով նախատեսված օրական 0,12% տուժանքը ու հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկվելիք տույժի գումարների երկու տոկոսի չափով գումար որպես չվճարված պետական տուրք:
Բռնագանձումը տարածել Մխիթար Արծրունու Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի 24 փողոցի առաջին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 246,67 քմ մակերեսով բնակելի տան, 0,143 հա հողամասի, 76 քմ մակերեսով գոմի, 8,8 քմ մակերեսով մառանի ու Սամվել Սպարտակի Սահակյանին, Անժելա Արծրունիկի Բալյանին, Հրաչյա Սամվելի Սահակյանին եւ Արփինե Սամվելի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեում գտնվող 72 քմ մակերեսով բնակարանի վրա եւ Իշխան Լյուդվիգի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 23UO313 արտադրության տարեթիվը 1997 թվականը, հաշվառման վկայագիր` SP000615, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 14AA000236 տրված 26.11.2010 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHVK12438, շարժիչի համարը` 4EBVKJ12438) ու Վազգեն Մխիթարի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող գրավ դրված FORD TRANSIT մակնիշի (պետհամարանիշը 32ՏՕ148 արտադրության տարեթիվը 1996 թվականը, հաշվառման վկայագիր` SH480017, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 07AA480000 տրված 17.04.2012 թվականին, նույնականացման համարը` WFOHXXGBVHTY39432) ավտոմեքենաների վրա:

Ելնելով վերոգրյալից

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Ստուգել փաստերը:

Փաստի առթիվ հարուցել քրեական գործ եւ արգելել ԴԱՀԿ ծառայությանը վտարելու ինձ եւ ընտանիքիս Երեւան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից, քանի որ, բնակարանում բացի ինձանից բնակվում են տղաս` Հրաչյա Սահակյանը, տղայիս կինը եւ երկու մանկահասակ երեխաները: Ընտանիքը այլ բնակարան չունի եւ ապրելու տեղ չունի: Ընտանիքի շուտափույթ վտարումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ընտանիքիս` մանկահասակ երեխաների համար եւ վտարվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը եւ վնասները կկրի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը` հանձինս, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանի եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողների:

Դիմող Անժելա Բալյան

28.07.2017թ. 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին