▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Լուսաղբյուր գյուղում հայտնաբերվել է 13-ամյա տղայի կախված դի. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ,  օգոստոսի 30-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչաական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:

Առավել մանրամասն` սզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին