▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարակերտի դպրոցում ամենաթողություն է. ուսուցչուհիները հաճախ են երեխաներին դաժան ծեծում

Արարատի մարզի  Դարակերտ գյուղի դպրոցում, տնօրենի ամենաթողության հետևանքով, ուսուցիչների կամայականությունները հատել են բոլոր սահմանները:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանին առաջադրանքներ կատարելու մեջ թերանալու համար, ձեռքով հարվածել է աչքին, որից հետո աշակերտի տեսողությունը սկսել է կտրուկ իջնել` հասնելով մինչև 10%-ի:

Սակայն ծնողները այդ մասին ոչինչ չեն իմացել: Միջադեպից հետո անցել են ամիսներ, և օրերից մի օր Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել` աշակերտների աչքերը ստուգելու համար:

Այդ ժամանակ նրանք Գևորգի մոտ տեսողական լուրջ խնդիրներ են հայտնաբերել: Այնուհետև ծնողները Գևորգին տանում են ստուգման Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն, որտեղ բժշկուհին հայտնում է, որ երեխայի աչքի տեսողությունը իջել է մինչեւ 10 տոկոս, գլխի շրջանում` քունքի կողքը, հարված է ունեցել, թաղանթը մահացել է, ինչը անբուժելի հիվանդություն է:

Սա Դարակետի դպրոցում միակ դեպքը չէ:  Մի քանի ուսուցչուհիներ հաճախ են երեխաներին դաժան ծեծում ու դասերը անցկացնում վախի ու սարսափի մթնոլորտում: Իսկ տնօրենը ոչ մի խոսք այս դեպքերի մասին, նույնիսկ քայլեր չի ձեռնարկում իր ուսուցիչներին մանկավարժական տարրական կանոները սովորեցնել: Այս ամենը տնօրենի թողտվության հետևանք է: Գյուղացիները միշտ դժգոհում ու բողոքում են տնօրենից, նամանավանդ, որ նա հաճախ է կրթության օջախը դարձնում պանդոկ և խրախճանքներ  կազմակերպում: Բնակիչները շատ են ցանկանում, որ տնօրենը փոխվի, բայց ինչպես տեսնում ենք տնօրենը այդ աթոռը սեփականացրել է: Միայն խնդրում ենք Կրթության Գիտության նախարարից շտապ քայլեր ձեռնարկի և այս հարձը վերջապես կարգավորի:

 

Asekose.am-ի ընթերցող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին