▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դարձյալ Կճոյանի մասին

Իմ հրապարակումների մեջ ես բազմիցս եմ կարծիո հայտնել, որ մեր լրատվական կայքերից hayeli.am-ն առանձնակի վերաբերմունք ունի Հայ Եկեղեցու սպասավորների և հատկապես ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի նկատմամբ, ընդգծված բացասական վերանբերմունք ու չեմ զարմանա երբեք., եթե մի օր ասենք Խաղաղ օցկիանոսում տեղի ունեցած հրաբուխի մեջ հիշյալ կայքը մեղադրի Կճոյան սրբազանին: Ինչևէ գուցե կան պատճառներ այն էլ չափազանց <<առարկայական>>, ով իմանա, սակայն մի բան անհասկանալի է: Նույնիսկ այս չափազանց <<առարկայական>> պատճառների առկայության դեպքում, միթե բարոյական է ինչպես մարդկային այնպես էլ մասնագիտական լրագրողական տեսանկյունից խցկվել մի զուտ ներեկեղեցական խնդրի մեջ, եթե իհարկե առհասարակ խնդիր կարելի է համարել վերջին դեպքերը ԱՐԱՐԱՏ միության հետ կապված, և ոչ մի կերպ չուզենալ դուրս գալ:
Հայտնի խորհրդային ֆիլմ կա <<Ծառայողական սիրավեպ>>, որի մասին բոլորս գիտենք ու կարելի է ասել մեր սիրելի ֆիլմերից է: Այնտեղ կա մի կնոջ կերպար, հիշում եք, հավանաբար, երբ վերջինս թեև հաշվառված էր հաշվապահությունում, սակայն մի անգամ նրան ներգրավել էին հանրային գործունեության մեջ և այլևս անկարելի է եղել նրան հետ հաշվապահություն` իր անմիջական պարտականություններին վերադարձնելը:Թող ոչ ոք չնեղանա, բայց հիմա ոնց որ հիշյալ կայքը նույն վիճակի մեջ հայտնված լինի, ոչ մի կերպ չի ուզում փակել թեման ու շարունակ խառնում է հանգած խարույկի մոխիրները այն դեպքում, երբ բոլորն արդեն խոսել են, ամեն բան ասվել է, ու հարցն իր տրամաբանական ավարտին վաղուց է հասել: Ինչ իմաստ ունի արծարծելու, այն էլ նման բարոյախրատական ոգով, Կճոյանի, Տեր Շահեի կամ Տեր Հակոբի թեման: Ի վերջո իրենք իրար հետ մի օր էլի նույն սեղանի շուրջ են նստելու, եթե արդեն չեն նստել իբրև կոլեգաներ, իսկ այ կայքի նետած ցեխն ու մուրը մնալու է կայքի անվան վրա, որպես դեղին մամուլին վայել քայլ: Միթե հարգված ու վստահելի կայքին արժի նման անուն վաստակելը: Կարծում եմ, որ ոչ, թեև ինչքան մարդ այնքան կարծիք:

 

Հեղինակ` Արմ Հակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին