Դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
Դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:
***
«Ես, մեր կուսակցությունը, մեր համակիրները, բոլորն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը: Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում»,- այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: *** Դատարանի բակում լրագրողների` Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության մասին հարցին ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Կա սահմանադրական ելք, և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ: Այսինքն, դա ելք Է: Մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»: |