▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կալանավորելու որոշում է կայացրել՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հավելենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին