▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը որոշեց. Լեւոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ:

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ՝ մերժելով Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում և նշում, որ սույն բողոքի քննությունը դատախազի միջնորդությամբ քննվում էր դռնփակ, որոշման հրապարակումը, սակայն, տեղի է ունեցել դռնբաց:

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները:

Կարդացեք նաև. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոցը՝ կալանավորում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին