Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը այդպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Այս մասին գրում է Armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը:
Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից:
Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:


