▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը թույլատրել է «օրենքով գող»-ին լքել Հայաստանն, ապա հետախուզում է հայտարարել

«Օրենքով գող» Հայկո Աստրախանսկի անունով հայտնի Հայկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա դատարանի թույլտվությամբ լքել է երկիրը եւ այլեւս չի վերադարձել:

armtimes.com-ն է գրում և նշում, որ «օրենքով գողը» բերման էր ենթարկվել մի քանի ամիս առաջ՝ մարտին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար: Սարգսյանի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով նախաքննությունը երկու ամիս անց ավարտվել է, եւ այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Նիստերից մեկի ժամանակ՝ օգոստոսի 22-ին, Սարգսյանի պաշտպան Էդգար Արամյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր պաշտպանյալին թույլատրել սույն թվականի օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը բացակայել Հայաստանից: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստի օր նշանակել մեկ ամիս հետո: Նշանակված նիստերին, սակայն, Հայկ Սարգսյանը չի ներկայացել, իսկ ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`25.08.2019 թ. Հայկ Սարգսյանը դուրս է եկել ՀՀ պետական սահմանով, իսկ վերադառնալու մասին որեւէ տվյալ չի եղել: Նշանակված երկու նիստերը այդպես էլ չեն կայացել. դրանցից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Ա. Կոստանդյանը հայտնել է, որ ամբաստանյալի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել, սպառվել են նրան դատարան հրավիրելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ պարզվել է, որ նա մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձի մասին տեղեկություն չկա:

Հետեւաբար, դատախազը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել, հայտարարել հետախուզում եւ գործի վարույթը կասեցնել: Դատարանն էլ բավարարել է միջնորդությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին