▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանի արգելքին հակառակ իրականացվում է շինարարություն

Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23),  որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։  

Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը։



Ի հիշեցում

Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։


Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որը Երևանում և Վանաձորում արդեն 24 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին և երեխաներին։

Կարդացեք նաև՝ 

Արմինե Հովհաննիսյանը հարցականի տակ է դնում դատարանի խոհեմությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին