▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարկ վագոններն ու չինացիների զվարճալի հնարամտությունը՝ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում

Չինաստանում ու նաև ամբողջ աշխարհում զգուշանում եմ  նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել ու , ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորել է  ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Asekose.am-ի տրամադրության տակ լուսանկարներ ու կադրեր են հայտնվել Շանհայից․ բազմամիլիոնանոց այս քաղաքում, վերջին տասնյոթ տարում առաջին անգամ, մետրոպոլիտենը դատարկ է, չնայած պաշտոնապաես այն աշխատում է։

Իսկ տեսանյութում երևում է , թե ինչպե՞ս են չինացիները նաև զվարճալի հնարամտությամբ փորձում  պայքարել նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեմ․ նրանցից մեկը գլխին դրել է ջրի մեծ տարա, իսկ մյուսը հագել է այլմոլորակային տիկնիկի հագուստ։

Մետրոյում լուսանկարներն արել է Շանհայում իր մասնագիտությամբ` ճարտարապետ-դիզայներ, աշխատող, ՀՀ քաղաքացի Էմմանուել Ալեքսանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին