▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավոր Հովհաննես Ղազարյանը միայն 2015-ին ստացել է 170․000 դոլարի նվիրատվություն»

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը բնակվում է 71 ամյա Նոյեմ Հովսեփյանի հետ (ամենայն հավանականությամբ մայրն է)։

Թոշակառու այս կինը, ըստ հայտարարագրի, 2016 թվականին 21,000,000 դրամի փոխառություն է հանձնել։ Ըստ նույն հայտարարագրի, կինը նաև զբաղվում է ձեռնարկատիրությամբ և 2016 թվականին 6,000 դոլարի եկամուտ է ունեցել։

 

 

 

Նոյեմ Հովսեփյանի անունով գրանցված բիզնեսը ոչ թե հասարակ մթերային խանութ է, կամ վարսավիրանոց, այլ Փաստաբանական գրասենյակ՝ «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ։

Իրավապահ մարմիններին առաջարկում եմ ստուգել՝

1․ արդյո՞ք դատավոր Հովհաննես Ղազարյանի վարույթում երբևիցե եղել է այնպիսի քր․ գործ որի պաշտպանությունը իրակնացրել է «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակի որևէ փաստաբան,

2․ արդյո՞ք ընկերության իրական սեփականատերը Նոյեմ Հովսեփյանն է

Ի դեպ, Նոյեմ Հովսեփյանը նախկին դատավոր է։

Ի դեպ, դատավոր Հովհաննես Ղազարյանը 2015 թվականին ստացել է 170․ 000 դոլարի նվիրատվություն» ,-կարդում ենք ֆեյսբուքյան խմբերից մեկում, որտեղ նաև նշված է, որ կից նյութերին կարելի է ծանոթանալ այս հղումով։

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև դատավոր Հովհաննես Ղազարյանի տեսակետը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ հայց էր ներկայացրել ԲԴԽ-ի դեմ, որպեսզի իրեն Գյումրիից տեղափոխեն Երևան, քանի որ «առողջական խնդիրներ ունեցող երեխա ունի իր խնամքին»։   

 

 

 

Asekose.am-ի  ունեցած տեղեկություններով, սակայն, կայքերից մեկի հոդվածում նշված երեխան՝ մոր հետ,  2011 թվականից բնակվում է Ֆրանսիայի Հանրապետությունում:

Հատկանշական է , որ ԱԺ «Իմ Քայլը»  խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ Հովհաննես Ղազարյանի քեռու դուստրն է,  երեկ  կայացած մամուլի ասուլիսում  հիշեցրել է ԲԴԽ-ի արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ հարուցված գործերի մասին․ Թերևս վերջինս նկատի է ունեցե՞լ  նաև իր հորաքրոջ որդու հայցի հետ կապված  պատմությունը, որի մասին նաև կարծիքներ հնչեցին, թե դատավորը շահարկում է երեխայի անունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին