▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունում նոր հաստիք է բացվելու ապօրինի գույքի բռնագանձման հարցով.Նիկոլ Փաշինյան

Այսօր հրավիրված առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ երբ և ում գույքից է սկսելու գործել շուրջ մեկ ամիս առաջ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը:

«Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ օրենքով իշխանությունը ձևակերպել է իր քաղաքական կամքը: «Եվ հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ արդյունավետ: Մենք ցուցակներ չենք ձևավորում, ցուցակները կոռուպցիոներներն են ձևավորել իրենց գործունեությամբ»,- ասաց Փաշինյանը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին