▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճան է նա, ում համար ոչմիթիզականությունն է պատճառը կորուստների»․ Վարուժան Ավետիսյան

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճան է նա, ում համար ոչմիթիզականությունն է պատճառը կորուստների։
Սա մեր ներսի որդն է, մեր վատասերման արդյունքն ու ոչնչանալու գրավականը։
Թրքաբոլշևիկ այս տականքն իր ստորածին կործանարար փաստարկումներն սկսում է Լենին-Աթաթուրթ-Ստալին անհիմն ու ապօրինի հիմքից, ասելով, թե մերը Սովետական Հայաստանից ժառանգածն է, մնացածը առևտրի և հանձնման առարկա է, եթե նեղում են մեզ, պետք է տալ և փրկվել։
Հետն էլ ավելացնում են, թե տեսաք, չլսեցինք մեզ, այդքան տարի ասում էինք, որ եկեք տանք ու հանգիստ ապրենք։ Ասում են չտվեցիք, դրա համար այսքան զոհ տվեցինք։ Եվ ասում են, որ դո՛ւք, չտվողնե՛րդ եք մեղավոր։
Այսպես եթե շարունակվի, ոչմիթիզական մեր զինվորներն են մեղադրվելու, որ կանգնեցին, կռվեցին ու զոհվեցին։
Կգա ժամանակը, երբ թրքաբոլշևիկյան այս թափթփուկը ոչ միայն բարոյական լուսանցք կմղվի, այլև քրեորեն կպատժվի պետության տարածքային ամբողջականության դեմ գործելու համար։
Սրանց տեսակետներից մոլորվածների համար նշենք, որ Սովետական Հայաստանը պետություն չէր, այլ ԽՍՀՄ անվամբ հանդես եկող Ռուսական Կայսրության վարչատարածքային միավոր, որ մեզ էր մնացել այն ամենից հետո, երբ 1920-21 թթ. Բոլշևիկյան Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան միասնաբար բռնազավթեցին, մասնատեցին ու բռնակցեցին Հայաստանի Հանրապետությունը, այնուհետև Ստալինի ջանքերով նաև Արցախը տրվեց Սովետական Ադրբեջանին, իսկ հետագայում արդեն Սովետական Հայաստանի վարչական տարածքը բոլոր կողմերից բզկտվեց ու դարձյալ նվիրվեց Սովետական Ադրբեջանին, ապա այդ ամենը ամրագրվեց Ստալինի սահմանադրությամբ։
Իսկ երբ ԽՍՀՄ-ը լուծարվում էր, մեր ճակատագիրը, ցավոք, շարունակում էին տնօրինել հայի դիմակ հագած նոր սերնդի ծպտյալ թրքաբոլշևիկները։ Եվ նրանք, օգտվելով այն հանգամանքից, որ սովետական շրջանում մեր ժողովուրդը զրկված է եղել իր պետության պատմությունն ու իր իրավունքներն իմանալու հնարավորությունից, ամենավերջին ստահակ խաբեբայի նման չարաշահեցին ժողովրդի վստահությունը և իրավաքաղաքական փակուղի-գերության ճամբար դարձրեցին մեր երկիրը։ Նրանք մեր վերաանկախացող պետությունը դիրքավորեցին որպես բռնազավթված, մասնատված, բզկտված և իրավազուրկ Սովետական Հայաստանի ժառանգորդ, իսկ Արցախը` առևտրի և հանձնման առարկա։
Նրանք մեր անունից ուրացան ևհիմա հանձնում են մեր Հայրենիքը, մեր պետականությունը, մեր անօտարելի իրավունքները, ըստ էության` մեր արժանապատվությունը, ազատությունը և կյանքի իրավունքը` մեզ մատուցելով թշնամիներին որպես ապագա մատաղացու ստրուկների խառնամբոխ։
Ով գիտակցում է սողացող ցեղասպանության ու հայրենազրկության այս աղետալի ընթացքը, ով մարդ է առհասարակ և քաղաքացի, ով հայ է` հայրենաբնակ թե արտերկրաբնակ, պետք է թափ տա իրեն և դուրս գա թրքաբոլշևիկների հորինած ու մեզ որպես միակ ու հնարավոր ներկայացվող «Սովետական Հայաստան» հիվանդագին ու դավաճանական մտածողությունից, կեղծ իրականությունից և ցեղասպան ապագայից։
«Սովետական Հայաստան»-ը հայ ազգի պատանքն ու գերեզմանն է, այլ ոչ՝ պետություն ու Հայրենիք։
Կյանքի բոլոր շերտերում ու դրսևորումներում պետք է մերժենք ու դատապարտենք մեզ պատանքող ու գերեզմանող թրքաբոլշեւիկյան տականքին։
Հայաստանի Հանրապետությունը մեկն է, որի սահմանները որոշվել են Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով։
Ադրբեջանի վերաբերմամբ Հայաստանի Հանրապետության մաս են կազմում Արցախը, Գարդմանքն ու Նախիջևանը։ Դրանք մեր պետության օրինական տարածքներ են, որոնք բռնազավթել է Բոլշևիկյան Ռուսաստանը և հանձնել է Սովետական Ադրբեջանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին