▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավա՛յ, իջար». վիճաբանություն 35 համարի երթուղայինում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ։ «Դավա՛յ, իջար». վիճաբանություն 35 համարի երթուղայինում

«Սա է մերօրյա Երևանը․․․ Նստել եմ 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին։ Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ, որպեսզի ինքը նստի։ Նույնը պահանջեց վարորդը։ Ես ասում եմ ցույց տվեք պարետի նոր որոշումը, իմ իմացած որոշմամբ՝ չի թույլատրվում 2 ուղևոր փոխադրել վարորդի կողքին։ Վարորդը ցույց չի տալիս պարետի նոր որոշումը, որով թույլատրվում երթուղային տաքսու դիմացի նստատեղերին երկու ուղևոր փոխադրել, փոխարենը հարձակվում են ինձ վրա և իջեցնում տրանսպորտից։

Սա միջադեպի վերջն է, նկարել եմ, որովհետև ինձ վրա ֆիզիկական բռնություն գործադրելու ռիսկ կար։ Տեղում ոստիկանություն եմ կանչել։ Իմ համարն է 055155300»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին