▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն և Մերկելը քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն է քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Կառավարությունների ղեկավարները դարձյալ քննադատել են Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն ու ընդգծել են ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Կողմերը նաև անդրադարձել են փախստականների ճգնաժամի լուծման թեմային:

Մերկելն ու Դավութօղլուն նշել են, որ Անկարայի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր դերակատարություն ունեն հավանական սպառնալիքները վերացնելու գործում՝ ինչպես ապօրինի միգրացիայի, այնպես էլ փախստականների մահվան դեպքերը կանխելու լույսի ներքո։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին