▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենի տներից մեկում գտել են կնոջ դի

Օգոստոսի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 17.02-ին փրկարարները մուտք են գործել բնակարան եւ պատշգամբի բազմոցին հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 50 տարեկան կին). ննջասենյակի անկողնում  է գտնվել անձը չպարզված մոտ 80 տարեկան վատառողջ տղամարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին