▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանից, Զապից, Երրորդմասցի Լյովիկից պրծանք, հիմա էլ Պզոյի Հայաստան գալու լուրը

 

Հասարակությունը կրիմինալացվում է, կրիմինալացվում է նաև լրատվամիջոցների թեթև ձեռքով, <<օրենքով գողերի>>, հեղինակությունների կյանքը, գործունեությունը լուսաբանելու, նրանց միջև տեղի ունեցող պայքարը, <<ռազբորկաները>> պարբերաբար մանրակրկիտ լուսաբանելու, համացանցը լցնելու, նրանց հերոսացնելու միջոցով: Եվ օրենքի հասկացությունն իմ կարծիքով էժանացվում է այդ նույն հարթության վրա…
Ես մի բան գիտեմ` հանցագործը, գողը, ավազակը, կողոպտիչը պետք է լինի բանտում: Նրանց և նրանց նմանների տեղը բանտն է…Քրեական տարրերի տեղը, <<նստավայրը>> իսկական քրեակատարողական հիմնարկներն են, առանց դրանց երես տալու ու արտոնյալ պայմաններ ստեղծելու : 
Արդեն բացարձակապես չեմ հասկանում դրանց գովազդող, դրանց մասին գրող օգտատերերին ու կայքերին…Չնայած հասկանում եմ, որ ռեյտինգ են ապահովում, բայց այդ գնո՞վ…
Դեդ Հասանից, Զապից, Երրորդմասցի Լյովիկից, մյուսներից պրծանք, հիմա էլ <<օրենքով գող>> Պզոի Հայաստան գալու լուրը…Մնում է ազգովի դիմավորեք զուռնա-դհոլով, ծաղիկներով ու ծափողջույններով…Դա քիչ էր հիմա էլ Ծգլը, Տլեն ու Գաստիկը…
Ստեղ են ասել` աշխարհն իր հոգսերով, դուք ձեր <<օրենքով լրատվությամբ, օրենքով գրառումներով ու օրենքով գողերով>>…

Հասարակությունը կրիմինալացվում է, կրիմինալացվում է նաև լրատվամիջոցների թեթև ձեռքով, <<օրենքով գողերի>>, հեղինակությունների կյանքը, գործունեությունը լուսաբանելու, նրանց միջև տեղի ունեցող պայքարը, <<ռազբորկաները>> պարբերաբար մանրակրկիտ լուսաբանելու, համացանցը լցնելու, նրանց հերոսացնելու միջոցով: Եվ օրենքի հասկացությունն իմ կարծիքով էժանացվում է այդ նույն հարթության վրա…

Ես մի բան գիտեմ` հանցագործը, գողը, ավազակը, կողոպտիչը պետք է լինի բանտում: Նրանց և նրանց նմանների տեղը բանտն է…Քրեական տարրերի տեղը, <<նստավայրը>> իսկական քրեակատարողական հիմնարկներն են, առանց դրանց երես տալու ու արտոնյալ պայմաններ ստեղծելու: Արդեն բացարձակապես չեմ հասկանում դրանց գովազդող, դրանց մասին գրող օգտատերերին ու կայքերին…

Չնայած հասկանում եմ, որ ռեյտինգ են ապահովում, բայց այդ գնո՞վ…Դեդ Հասանից, Զապից, Երրորդմասցի Լյովիկից, մյուսներից պրծանք, հիմա էլ <<օրենքով գող>> Պզոի Հայաստան գալու լուրը…Մնում է ազգովի դիմավորեք զուռնա-դհոլով, ծաղիկներով ու ծափողջույններով…Դա քիչ էր հիմա էլ Ծգլը, Տլեն ու Գաստիկը…

Ստեղ են ասել` աշխարհն իր հոգսերով, դուք ձեր <<օրենքով լրատվությամբ, օրենքով գրառումներով ու օրենքով գողերով>>…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին