▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 1-ից կսկվեն տեղումներ. Գագիկ Սուրենյան

«Առաջիկա օրերին հանրապետության մազրերում գրեթե ջերմային ֆոնի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ձերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արդեն նոյեմբերի 30-ին կնկատվի ամպամածության ավելացում և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Ցերեկային ժամերին ջերմաստիճանի փոփոխություն առանձնապես չի լինի, նոյեմբերի 30-ից սկսած կամպի, դեկտեմբերի 1-ից կսկվեն տեղումներ»:

«Ցերեկային ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում հիմնականում կլինի 3-5 աստիճանի սահմաններում»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ լեռնային բոլոր մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային բնակավայրեր, Վայոց Ձորի լեռնային բնակավայրեր, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիութուն, ճանապարհներին՝ մերկասառույց, իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանի լուրջ բարձրացում է սպասվում, տեղումները հիմնականում կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին