Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հայցի քննումը, իսկ շենքի դիմաց լուռ ակցիա է անցկացնում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները յուրատեսակ ֆլեշ մոբ իրականացրեցին` աչքերը փակելով սպիտակ ժապավեններով` դրանով կոչ անելով արդարադատությանը` աչքերը փակել բոլոր տեսակի ճնշումների վրա և կայացնել արդար վճիռ: