▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեմքը հիշե՛ք. սա լինելու է դատվողների թոփ տասնյակում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-4/Vigen_xachatryan.jpg

«Այս պահին՝ Հայաստանի Միլի մեջլիսում
Հենց հիմա Հայաստանի խորհրդարանում հնչում են Ադրբեջանի Միլի մեջլիսի թեզեր։ Ընդդիմությունը չկա՝ երևի մի տեղ հերոսաբար դրոշակ են տնկում։

Այս մարդու դեմքը հիշեք։ Նա, երբ կլինի Արցախն ու Հայաստանը հանձնելու մեղավորների Նյուրեմբերգը, ինչ-որ մի տեղ ու ինչ-որ մի օր դա անպայման լինելու է, եթե սա ողջ լինի, սա լինելու է դատվողների թոփ տասնյակում։ Քիչ առաջ այս մարդը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե 1996 թվականի գաղափարը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի՝ ճիշտ գաղափար չի եղել։

Եւ այսպես՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում ու դրա համար էր երկու օր առաջ սրանց արյունակից Իլհամ Ալիևը հայտարարում՝ «Որքան շուտ արցախցիները հասկական, որ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, այնքան լավ իրենց համար»։


Իսկ մենք եկեք տեսնենք էլ ինչ հայաթ կա՝ գնանք ու հերոսաբար բարձրացնենք Արցախի դրոշը»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին