▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ ուշ չէ ամաչել․․․Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ի հիշատակ «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի ու գրել․ «Դեռ ուշ չէ ամաչել․ նրա սպանության տասներեքերոդ տարելիցին մենք նույն տեղում ենք․․․»

Նշենք, որ այսօր եւ վաղը երեկոյան Երեւանի ժամանակով 19։30-ից մինչեւ 01։00 Պոլսում, «Ակօս» թերթի նախկին խմբագրատան շենքի վրա հատուկ լուսային էֆեկտով սավառնելու է աղավնի։

Այստեղ էր ամեն օր գալիս «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքը եւ 2007 թվականի հունվարի 19-ին այս շենք մտնելու պահին էլ նա սպանվեց դավադիր գնդակով։

Իր վերջին հոդվածում Դինքը իրեն համեմատել էր աղավնու հետ՝ «Ես ինձ զգում եմ, ինչպես վախեցած աղավնի, բայց գիտեմ, որ այս երկրի մարդիկ երբեք չեն վնասի աղավնուն»:

«Ակօս» շաբաթերթում գրված իր վերջին հոդվածում, որը տպագրվել է 2007 թվականի հունվարի 10-ին, Դինքը գրել է, որ թուրքական քարոզչությունը փորձում է իրեն թշնամի դարձնել թուրք հասարակության աչքում։

Տեսանյութը՝ վերևում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին