▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի

 

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի։  Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Համաներման ակտի կիրառումից հետո Վարդան Պետրոսյանն անմիջապես ազատ կարձակվի։ Եթե դա էլ չլինի, ապա իր Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, երբ կիրառվի բաց ռեժիմը, Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ ինքն արդեն կրել է իր պատժի 1/3-ը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Փաստաբանը պատմեց, որ Վարդան Պետրոսյանն իրենց հանդիպումների ժամանակ Վերաքննիչի դատական նիստից է խոսում, պատմում է, թե ինչպես է պատրաստվում դատական նիստին, ինչ է խոսելու։
«Վարդանը մարտական է տրամադրված դատական նիստին, բայց իրեն վատ է զգում, շատ ծանր, որ իր հետ նման կերպ են վարվել. դեպքը տեղի է ունեցել բանուկ մասում, տեղափոխել են կողնակ։ Ամեն մարդ թող նման բանը իր հետ պատկերացնի, անկախ նրանից, ինքը հայտնի դերասան է, թե ուղղակի քաղաքացի»,-ասաց փաստաբանը։
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տուժող Հակոբյանների հետ հաշտեցում հնարավոր չեղավ, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ։
«Հիմա Վարդանը քայլ է անում, ասում է՝ թողեք դատն ավարտվի, ես գամ ձեզ մոտ, բայց Հակոբյանները չեն համաձայնվում, անընդհատ բողոքում են, էլ ի՞նչ անի Վարդան Պետրոսյանը»,- ասաց փաստաբանը։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ գործն այսպիսի ավարտ ունեցավ պետական մարմինների միջամտության պատճառով։
 «Այստեղ ավելի շատ տուժեցին Հակոբյանները, նրանք էին տուժողը, եւ նրանց վիշտը շահարկվեց, օգտագործվեց»,- նշեց փաստաբանը։
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այժմ այնքան էլ լավ չէ, եւ ազատ արձակվելու դեպքում նա անպայման պետք է բուժում ստանա։

5 տարի ժամկետով ազատազրկված դերասան Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի։  

Asekose.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ անկախ այն հանգամանքից կլինի համաներման ակտ, թե ոչ, Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի:

«Եթե համաներման ակտ չկիրառվի, վերաքննիչ բողոքի քննությունից հետո, կկիրառվի բաց ռեժիմ, Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ նա արդեն կրել է իր պատժի 1/3-ը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Asekose.am-ի հարցին, թե վճռաբեկ բողոքի ներկայացումը տուժող և մեղադրող կողմերից որքանով է հավանական, Բաղդասարյանը պատասխանեց, որ վերաքննիչից հետո շատ հնարավոր է, որ նրանք վճռաբեկ դատարան էլ դիմեն, ինչը մի փոքր էլ կհետաձգի Վարդան Պետրոսյանի ազատ արձակումը, բայց  անկախ այս հանգամանքներից փաստաբանը ևս մեկ անգամ նշեց, որ վերջնական դատական ակտից հետո սիրված դերասանը շուտով ազատության մեջ է լինելու:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` հիմա Վարդան Պետրոսյանն ունի նորմալ տրամադրություն, սպասում է վերաքննիչ դատարանի նիստին:

«Չնայած որ Վարդան Պետրոսյանի տրամադրությունը վատ չէ` նա ունի առողջական խնդիրներ, այդ առումով իրեն այնքան էլ լավ չի զգում և երբ արդեն ազատ արձակվի անպայման բուժման և ապաքինման կարիք ունի»,-եզրափակեց դերասանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բողոքարկել են տուժող կողմը և դատախազը:

Դերասանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է ապրիլի 1-ին: Դատական նիստը վարելու են դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանը, Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը։ 

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին