▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Starnews.am-ի. նա մեկ միլիոն դրամ է պահանջում

Դիտեք նաև՝

Starnews-ը գրել էր այն մասին, որ ըստ խոսակցությունների՝ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը և դերասան Թելման Խաչատրյանը սիրավեպ ունեն: Խոսակցությունների պատճառ էր դարձել նաև այն, որ դերասանուհին ֆեյսբուքյան էջում իր և Թելմանի գրկախառնված լուսանկարը դարձրել էր գլխավոր նկար, որը հրապարակվել է առանց մեկնաբանությունների: Այս իրադարձության մեջ հատկանշանական էր այն փաստը, որ Ագնեսան հաճախ չի փոխում ֆեյսբուքյան հիմնական լուսանկարը, իսկ գործընկերների հետ  այսպես գրկախառնված լուսանկար երբեք չի ունեցել

/filemanager/uploads/agnesa_telman.jpg

Ի դեպ, կայքը չէր հաստատել նրանց սիրավեպի մասին լուրերը, ոչ էլ պնդել էր այդ սիրավեպի իրականություն լինելը: Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձել էին նույնիսկ կապ  հաստատել դերասանուհու հետ, ինչը կայքին չէր հաջողվել

Տեղեկության հրապարակումից հետո կայքը երբևէ չի ստացել որևէ նամակ, որով Ագնեսա Շահնազարյանը հերքում կպահանջեր, սակայն պարզ է դարձել, որ դերասանուհին հարցը որոշել է կարգավորել օրենքով՝ դիմելով դատարան:

Ցավոք սրտի դերասանուհին նույնիսկ դատական հայց ներկայացնելու գործընթացը չի կարողացել անթերի իրականացնել:

Կայքի հիմնադիր հանդիսացող «Մայ փեյջ» ընկերությունը դատարանից մի գրություն է ստացել, համաձայն որի՝ դերասանուհուն հետ է վերադարձվել իր հայցադիմումը՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Դատարանի որոշումը դերասանուհին յոթ ժամկետում կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին