Շրջանառվող լուրերի համաձայն Լոռու մարզում նախընտրական վիճակը շարունակում է պայթյունավտնագ մնալ:
Ըստ ասեկոսեների, թեկնածուներն այլեւս իրար չեն խնայում, եւ բացահայտ կերպով անցել են մեկը մյուսի ուղղությամբ դաժան մեսիջներ ուղարկելու գործին.այն է, որ որեւէ մեկն ուրիշի տարածքը մտնելու փոխարեն շատ դաժան հակահարված է ստանալու:
Այս ֆոնին խիստ լարված մթնոլորտ է տիրում հատկապես ԱԺ պատգամավորության թեկնածու Արկադի համբարձումյանի ՝ Դերժավի Արկադի շտաբում, ով, ըստ տեղից ստացված լուրերի, ավտոբուսբներով Երևանից մարդկանց տեղափոխում և տեղավորում է Լոռիում՝ ամսի 2-ին ընտրություններին ակտիվորեն մասնակցեոլւ համար:
Այդ մարդկանց մեծ մասը Դերժավի Արկադի ընկերության աշխատակիցներն են:
Ասում են, թե Արկադն այս օրերին ճոխ նվերներ է անում Սպիտակ քաղաքի ակտիվ երիտասարդների համար, ովքեր խոստանում են նրան մեծ ձայներ բերել: